Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերն ու հույները միմյանց կապված են երկու ժողովուրդների ցեղասպանություններով. Հունաստանի խորհրդարանի պատգամավոր

Հայերն ու հույները միմյանց կապված են երկու ժողովուրդների ցեղասպանություններով. Հունաստանի խորհրդարանի պատգամավոր
Միջազգային
11:54, 24 апрель 2022
Հունաստանի խորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-ամյակին նվիրված միջոցառմանը և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հուշարձանին:

«Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի ու շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու ցեղասպանություններով` նախ Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած պոնտիկ և փոքրասիական հույների ցեղասպանությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը: