Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսի քթի տակից են տարել մեր էրեխեքին, ռուսն էլ պարտավոր է վերադարձնի»․ գերիների հարազատներ

«Ռուսի քթի տակից են տարել մեր էրեխեքին, ռուսն էլ պարտավոր է վերադարձնի»․ գերիների հարազատներ
Միջազգային
14:48, 28 июнь 2022
Այսօր վաղ առավոտից Խծաբերդում գերեվարվածների հարազատները Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնում՝ ռուսական կողմից պահանջելով միջնորդել հայրենադարձելու գերիներին։ Ծնողները բողոքեցին, որ ռուսական կողմը, որը միջնորդի դեր է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև, իր ստանձնած պարտականությունները չի կատարում, հետևաբար իրենք բողոքի ցույց են անցկացնում հենց ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց՝ պահանջելով շուտափույթ լուծել գերիների վերադարձի հարցը,- գրում է Aravot.am-ը։

Ըստ հարազատների, Ռուսաստանի Դաշնությունն ունակ է այդ հարցը վայրկյանների ընթացքում լուծել, բայց չի անում։

«Ռուսի քթի տակից են տարել մեր էրեխեքին, ռուսն էլ պիտի բերի։ Անցնելուց ռուսը կանգնած է եղել, հետ գալուց ռուսը չի եղել, որտե՞ղ է եղել, իր պարտականությունն էր կանգնել ու պաշտպանել, եռակողմ հայտարարության մեջ ռուսը միջնորդ է։ Պուտինը հայտարարեց՝ ով որտեղ կանգնած է, իրենն է, մերն է եղել Խծաբերդը, ինչի՞ հանկարծ դարձավ Ադրբեջանինը։ Մեր երեխեքը գնացել են մեր հողի վրա, Ադրբեջանը հայտարարում է, որ իր հողն է, իսկ ռուսը չի ելնում, ասի՝ չէ, Ադրբեջան, քոնը չէ, հայերինն է։ Պատերազմը դադարել է, դա հայերինն է եղել, հայը գնացել է իր հողի վրա է կանգնել»,- ասաց գերիների հարազատներից մեկը։