Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասկը չի բացառել միջուկային պատերազմը և առաջարկել է Ուկրաինայում պատերազմի ավարտի իր «խաղաղության ծրագիրը»

Մասկը չի բացառել միջուկային պատերազմը և առաջարկել է Ուկրաինայում պատերազմի ավարտի իր «խաղաղության ծրագիրը»
Միջազգային
14:08, 04 октябрь 2022
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, Թվիթերում գրել է, որ Ուկրաինայի հակամարտության հնարավոր, թեև քիչ հավանական ելքերից մեկը կարող է լինել միջուկային պատերազմը։

Միաժամանակ Մասկն առաջարկել է սեփական «խաղաղության ծրագիրը», որը, նրա կարծիքով, կարող է օգնել ավարտել պատերազմը։ Այն կազմված է չորս կետերից.

- բռնակցված տարածաշրջաններում ընտրությունների կրկնակի անցկացում ՄԱԿ-ի դիտորդության ներքո (Ռուսաստանը դուրս է գալիս, եթե այդպիսին կլինի ժողովրդի կամքը) 

- Ղրիմը պաշտոնապես դառնում է Ռուսաստանի մաս (Մասկը կարծում է, որ «այդպես է եղել 1783 թվականից մինչև Խրուշչովի սխալը»)
 
- ապահովվում են ջրի մատակարարումները Ղրիմ 

- Ուկրաինան մնում է չեզոք պետություն: 


Մասկը խոստովանում է, որ «վերջին հաշվով շատ հավանական է, որ արդյունքը հենց այդպիսին կլինի. հարցն այն է, թե քանի մարդ կզոհվի մինչ այդ»։