Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչ իմաստ ունի գնել Twitter-ը, եթե մենք գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ». Իլոն Մասկի նամակագրությունը գաղտնազերծվել է

«Ինչ իմաստ ունի գնել Twitter-ը, եթե մենք գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ». Իլոն Մասկի նամակագրությունը գաղտնազերծվել է
Աշխարհ
11:19, 07 сентябрь 2022
Ձեռնարկատեր Իլոն Մասկը մայիսին մի քանի օրով հետաձգել է Twitter ընկերության գնման վերջնական որոշումը, որին է պատկանում համանուն սոցիալական ցանցը՝ մտավախություն ունենալով համաշխարհային պատերազմի հնարավոր սկզբից՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին։ Այս մասին հայտնել է Business Insider լրատվական պորտալը։

Պարբերականի տեղեկություններով, Մասկի՝ ընկերությունը գնելուց հրաժարվելու գործով Դելավեր նահանգի դատարանում նախնական լսումների ժամանակ Twitter-ի ներկայացուցիչը մեջբերել է մայիսի 8-ին Morgan Stanley բանկի աշխատակցի հետ ձեռնարկատիրոջ նամակագրությունը։  «Եկեք սպասենք մի քանի օր: Պուտինի վաղվա ելույթն իսկապես կարևոր է: Twitter-ը գնելը ոչ մի իմաստ չի ունենա, եթե մենք շարժվում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,- պարբերականը մեջբերել է Մասկի տեքստային հաղորդագրությունը բացահայտված նամակագրությունից: