Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանացիների 53%-ը վախենում է, որ Ուկրաինայում պատերազմը կվերաճի 3-րդ համաշխարհային պատերազմի

Գերմանացիների 53%-ը  վախենում է, որ Ուկրաինայում պատերազմը կվերաճի 3-րդ համաշխարհային պատերազմի
Աշխարհ
17:01, 16 март 2022
Գերմանիայում հարցվածների մոտ 53%-ը վախենում է, որ Ուկրաինայում պատերազմը կվերաճի Երրորդ համաշխարհային պատերազմի, միայն մոտ 19%-ն է կարծում, որ Պուտինը շահագրգռված է բանակցությունների միջոցով ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Հարցվածների մոտ 76%-ի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույսը դնում է Ուկրաինայում բացառապես ռազմական հաղթանակի վրա։ Սա ըստ Forsa սոցիոլոգիական ծառայության տվյալների, որը գերմանական RTL և n-tv հեռարձակողների պատվերով Trendbarometer-ն է անցկացրել։ Ուսումնասիրության տվյալները հրապարակվել են երեքշաբթի՝ մարտի 15-ին։

Իսկ մոտ 53%-ը մտավախություն ունի, որ Ուկրաինայում պատերազմը կվերաճի Երրորդ համաշխարհային պատերազմի՝ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի հետ հակամարտության պատճառով։ Հարցվածների մոտ 19%-ը կարծում է, որ Պուտինը սկզբունքորեն շահագրգռված է բանակցությունների միջոցով դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Մեծամասնությունը չի կարծում, որ ռուսական գազից և նավթից հրաժարումը պետք է ամբողջական լինի։ 

Խոսելով ռուսական գազից և նավթից Գերմանիայի հրաժարվելու մասին՝ 42%-ը կարծում է, որ այն պետք է ամբողջական լինի, նույնիսկ եթե դա հանգեցնի հումքի մատակարարման ընդհատումների, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի թանկացման։ Հարցվածների ավելի 49%-ը, ընդհակառակը, կարծում է, որ նման մերժումը պետք է թերի լինի։ Ներմուծման բացարձակ արգելքին դեմ են հիմնականում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արևելյան հատվածի գերմանացիները (73%), ցածր եկամուտ ունեցող մարդիկ (62%), ինչպես նաև CDU/CSU դաշինքի կողմնակիցները (51%), Ձախ կուսակցությունը (59%) և «Այլընտրանքներ Գերմանիայի համար»-ը (83%)։ 

Միաժամանակ հարցվածների 83%-ը ողջամիտ է համարում հարկերի կրճատումը՝ հաշվի առնելով էներգակիրների գների աճը: Միայն 12%-ն է հակառակ կարծիքին։

Հարցումն անցկացվել է 2022 թվականի մարտի 11-14-ը, որին մասնակցել է 1009 մարդ։

Նարե Բաբերյան