Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Մակրոնի հետ խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքի մասին. այն տևել է 1 ժամ 45 րոպե

Պուտինը Մակրոնի հետ խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքի մասին. այն տևել է 1 ժամ 45 րոպե
Քաղաքականություն
19:08, 06 март 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Պուտինը Մակրոնին ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը, երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Նա Ֆրանսիայի նախագահին ասել է, որ դեմ չէ ՄԱԳԱՏԷ-ՌԴ-Ուկրաինա ձևաչափով հանդիպմանը, բայց այն պետք է տեղի ունենա ոչ թե  Չեռնոբիլում, այլ տեսակոնֆերանսի ձևաչափով կամ երրորդ երկրում:

Նշենք, որ դա Պուտինի և Մակրոնի չորրորդ հեռախոսազրույցն է վերջին 10 օրվա ընթացքում։ Այն տևել է 1 ժամ 45 րոպե: