Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՀ-ն դժգոհ է ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումից. ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցությունները փակուղում են

ԵՀ-ն դժգոհ է ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումից. ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցությունները փակուղում են
Միջազգային
13:39, 12 октябрь 2022
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նախկինում, գտնվում են փակուղու մեջ, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Die Welt թերթը, հղում անելով ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրի առաջընթացին վերաբերող իր տրամադրության ներքո հայտնված հաշվետվությանը, գրում է, որ Թուրքիայի վերաբերյալ հաշվետվությունը խիստ քննադատական է։

«Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունները, ինչպես նախկինում, գտնվում են փակուղու մեջ: Այն չի փոխել բացասական միտումը Եվրամիությանն անդամակցելու համար»,- նշվում է փաստաթղթում։

Միաժամանակ Եվրահանձնաժողովն ընդգծել է Թուրքիայի կարևոր ռազմավարական դերը։ «ԵՄ-ն ռազմավարական առումով շահագրգռված է Արևելյան Միջերկրական ծովում կայուն ու անվտանգ իրավիճակով և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ համագործակցության և փոխադարձ շահերի հիման վրա։ Սակայն, միաժամանակ, ԵՄ-ն պատրաստ է նաև պաշտպանել իր շահերն ու անդամ պետությունների շահերը»,- ասվում է տեքստում։ 

ԵՀ-ն բարձր է գնահատել ուկրաինական հակամարտությունում Թուրքիայի կառավարության միջնորդական ջանքերը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանվող պատժամիջոցների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումից։
 Սպասվում է, որ պաշտոնական հաշվետվությունը կներկայացվի այսօր: