Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽ-ն կոչ է արել կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի ասոցացումը․ խորհրդարանականներն անհանգստացած են ԼՂ իրադարձություններին Թուրքիայի ներգրավվածությամբ

ԵԽ-ն կոչ է արել կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի ասոցացումը․ խորհրդարանականներն անհանգստացած են ԼՂ իրադարձություններին Թուրքիայի ներգրավվածությամբ
Միջազգային
11:22, 20 май 2021
Եվրախորհրդարանը պնդում է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները դադարեցնել: «Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են պատմական ցածր մակարդակի: Այնքան է վատթարացել, որ անհրաժեշտ է դրանք զգալիորեն վերանայել»,- ասված է ԵՄ խորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված զեկույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Եվրապատգամավորներն ընդգծել են, որ Անկարան շարունակում է հեռանալ միության արժեքներից ու չափորոշիչներից։ Նրանց խոսքով՝ Թուրքիայում նկատվում է իշխանության հիպերկենտրոնացում նախագահ Էրդողանի ձեռքում։ Բացի այդ, խորհրդարանականներն անհանգստացած են Անկարայի քաղաքականությամբ Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ, ինչպես նաև նրա ներգրավվածությամբ Սիրիայում, Լիբիայում ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Սակայն թուրքական կողմը զեկույցը ոչ օբյեկտիվ է գնահատում։

Անկարան սխալ է համարել մարդու իրավունքների իրավիճակի և երկրում օրենքի գերակայության վերաբերյալ ԵԽ պնդումները: «ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է, կառույցին անդամակցելուց կշահի ամբողջ Եվրոպան»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Հիշեցնենք՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի քննարկումը սկսվել է դեռևս 2005 թվականից։