Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վաշինգտոնի վտանգավոր քաղաքականությունը ԱՄՆ-ին և Ռուսաստանին կանգնեցնում է ուղիղ բախման եզրին». Զախարովա

«Վաշինգտոնի վտանգավոր քաղաքականությունը ԱՄՆ-ին և Ռուսաստանին կանգնեցնում է ուղիղ բախման եզրին». Զախարովա
Միջազգային
17:34, 19 декабрь 2022
Վաշինգտոնի վտանգավոր և անհեռատես քաղաքականությունը ԱՄՆ-ին և Ռուսաստանին կանգնեցնում է ուղիղ բախման եզրին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երկուշաբթի օրը տարածած մեկնաբանության մեջ՝ կապված Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության հետ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեջ Ռուսաստանի «մեղքի» վերաբերյալ։ 

Դիվանագետն ընդգծել է, որ ամերիկյան հեգեմոնիան ամեն գնով պահպանելու Վաշինգտոնի ձգտումը և անվտանգության երաշխիքների շուրջ լրջորեն երկխոսելու ցանկության ամբարտավան բացակայությունը հանգեցրել են «օրինաչափ արդյունքի»։ Զախարովան նշել է, որ Աֆղանստանում ֆիասկոյից հետո Վաշինգտոնն ավելի ու ավելի է ներքաշվում նոր հակամարտության մեջ՝ ֆինանսապես աջակցելով Կիևում նեոնացիստական ռեժիմին, ինչպես նաև մեծացնելով իր ռազմական ներկայությունը։   

Դիվանագետը հավելել է, որ իր հերթին «Մոսկվան Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում չպտտել վտանգավոր էսկալացիայի պարույրը, այլ սթափ գնահատել իրավիճակը։ Մենք հուսով ենք, որ Վաշինգտոնը կլսի մեզ, թեև դեռ լավատեսության հիմքեր չկան»: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է լարվածության նվազեցմամբ և խաղաղ գոյակցության սկզբունքների համաձայնեցմամբ՝ հիմնված խիստ փոխադարձության վրա: «Մենք չենք հրաժարվում շփվել ԱՄՆ-ի հետ տարբեր մակարդակներում, բայց գոնե նվազագույն առաջընթացի համար անհրաժեշտ է հանդիպակաց շարժում, որը պահանջում է քաղաքական կամք, մտածողության լայնախոհություն և պատրաստակամություն՝ պայմանավորվել ազնվորեն, առանց երկտակ հատակի։ Եվ դա հենց այն է, ինչն այժմ իսպառ բացակայում է Վաշինգտոնում»,-  հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։