Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ն ներթափանցել է ոչ թռիչքային գոտի և թռչել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի շուրջը

Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ն ներթափանցել է ոչ թռիչքային գոտի և թռչել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի շուրջը
Միջազգային
11:11, 05 январь 2023
Հյուսիսային Կորեայի անօդաչուներից մեկը կարճ ժամանակով ներթափանցել է 3,7 կմ շառավղով ոչ թռիչքային գոտի՝ Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի գրասենյակի շուրջը, հայտնում է «Ռենհափը»՝ հղում անելով ռազմական պաշտոնյային: 

«Այն կարճ ժամանակով թռչել է գոտու հյուսիսային ծայրով (P-37), սակայն չի մոտեցել անվտանգության առանցքային օբյեկտներին»,- ասել է պաշտոնյան։ 

Նշվում է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպը նախագահին տեղեկացրել է գոտու մի մաս անօդաչուի ներթափանցման մասին դրոնների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեն հերքել էր ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ անօդաչուն ներթափանցել է P-37 գոտի։ Կոմիտեի ներկայացուցիչ Լի Սոն Չժունը հայտարարել էր, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունները «չեն համապատասխանում իրականությանը»: