Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնական ուղերձն այն է, որ մենք այստեղ ենք աջակցելու համար և կցանկանանք ակնկալել նաև ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ․ Գաբրիելյուս Լանդսբերգիս

Հիմնական ուղերձն այն է, որ մենք այստեղ ենք աջակցելու համար և կցանկանանք ակնկալել նաև ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ․ Գաբրիելյուս Լանդսբերգիս
Միջազգային
14:34, 26 апрель 2021
«Իսկապես մեծ պատիվ է, շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ»,-այդ մասին այսօր Հայաստանի և ԱԳ նախարարներ Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Նա նշեց, որ առաջին ուղերձը, որ այսօր գտնվում է այստեղ կայանում է  նրանում, որ Հայաստանի մի խումբ բարեկամներ այսօր գտնվում են Երևանում։ 
«Կարող եմ ասել, որ մենք ոչ միայն միասին ենք եղել 30 տարի առաջ։ Վստահ եմ, որ դա այն չափազանց ծանր պահեր նէին Հայաստանի համար և մենք միասին էինք այդ ժամանակահատվածում։ Այսօր էլ պատրաստ ենք բավարարել կարիքները։ Հիմնական ուղերձը կարող եմ ասել իմ և իմ թիմի այստեղ լինելու, կայանում է նրանում, որ մենք այստեղ ենք օգնելու, աջակցելու  համար։ Մենք կցանկանանք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ»,-ասաց Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Նա կարծում է, որ իրենք կարող են գտնել ճանապարհները՝ այդ աջակցությունն ընդլայնելու համար, թե՛ քաղաքականապես, թե՛մարդասիրական տեսանկյունից, կամ տնտեսապես, և կարծում է, որ կարելի է խորացնել այդ գործընթացը, այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունը և  հնարավորությունները։
«Հավանաբար անհրաժեշտ է հստակ ուղերձ՝ ներկայացված պաշտոնական Երևանի կողմից, և կարծում  եմ՝ այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ, ովքեր ԵՄ-ի մայրաքաղաքներում և Բրյուսելում մասնավորապես,  պատրաստ կլինեն ձեզ աջակցել»,- ասաց Գաբրիելյուս Լանդսբերգիսը։