Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա երկու-երեք շաբաթները վճռորոշ կլինեն ուկրաինական հակամարտության համար. Շառլ Միշել

Առաջիկա երկու-երեք շաբաթները վճռորոշ կլինեն ուկրաինական հակամարտության համար. Շառլ Միշել
Միջազգային
14:26, 23 январь 2023
Առաջիկա երկու-երեք շաբաթները կորոշեն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը։ Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։

«Հաջորդ շաբաթները՝ երկու կամ երեք, կլինեն վճռորոշ: Պատերազմի համար և խաղաղության համար,- ասել է Միշելը:- Այն, ինչ տեղի կունենա 2023 թվականին, շատ բանով կախված է գալիք շաբաթներից և կորոշի մեր ապագան»:

Այդ կապակցությամբ Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և Կիևին տրամադրել անհրաժեշտ օգնություն։