Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքն ուսումնասիրում է Ուկրաինային կործանիչներ տրամադրելու հնարավորությունը. Politico

Արևմուտքն ուսումնասիրում է Ուկրաինային կործանիչներ տրամադրելու հնարավորությունը. Politico
Միջազգային
13:30, 26 январь 2023
Արևմտյան երկրները ներքին քննարկումներ են անցկացնում Ուկրաինային կործանիչներ տրամադրելու հնարավորության շուրջ, սակայն շատերը մտավախություն ունեն, որ դրա վերաբերյալ որոշումը կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի։ Ինչպես գրում է Politico-ն, որը զրուցել է մի շարք արևմտյան դիվանագետների և ռազմական շրջանակների ներկայացուցիչների հետ, հօգուտ այս գաղափարի են հանդես գալիս Ուկրաինան և Բալթյան երկրները։

«Կործանիչները կլինեն հաջորդ տրամաբանական քայլը», - պարբերականին ասել է Հյուսիսային Եվրոպայից դիվանագետը: Վաշինգտոնն իր հերթին Կիևին հայտնել է, որ «այս պահին» կործանիչների փոխանցման մասին խոսք լինել չի կարող, գրում է Politico-ն՝ վկայակոչելով տվյալ դիվանագետին։

Դիվանագիտական շրջանակներում մեկ այլ աղբյուր պարբերականին հայտնել է, որ կործանիչների փոխանցումն «այսօր բոլորովին անհնար է պատկերացնել», սակայն «երկու-երեք շաբաթից» կարող է սկսվել համապատասխան քննարկում։