Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում ՌԴ տարածքում և ԱՊՀ երկրներում. Ռուսական հետախուզություն

ԱՄՆ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում ՌԴ տարածքում և ԱՊՀ երկրներում. Ռուսական հետախուզություն
Միջազգային
12:18, 13 февраль 2023
ԱՄՆ զինվորականները իրականացնում են ջիհադիստ զինյալների հավաքագրում՝ Ռուսաստանի տարածքում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ կատարելու համար։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։

«ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ստացած արժանահավատ տվյալների համաձայն՝ ԱՄՆ զինվորականները ջիհադիստական խմբավորումների զինյալների հավաքագրման ակտիվ աշխատանք են տանում, որոնք աֆիլացվում են «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ՝ Ռուսաստանի տարածքում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Արտաքին հետախուզության ծառայությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է զինյալներին ՌԴ տարածքում և ԱՊՀ պետություններում տարածել փոքր խմբերով։ «Նրանց առջև խնդիր են դնելու ահաբեկչություններ նախապատրաստել և իրականացնել դիվանագետների, պետծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների և զինված ուժերի անձնակազմի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

 Արտաքին հետախուզության ծառայությունը նաև հայտնել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ռուսական Հյուսիսային Կովկասից և Կենտրոնական Ասիայից ծագում ունեցողների հետ համագործակցության ներգրավմանը։ Այս ամենը վկայում է ԱՄՆ ուժային կառույցներում բարոյական որևէ սկզբունքի վերջնական կորստի մասին։ «Տարված լինելով Ռուսաստանին «արնաքամ» անելու խելահեղ գաղափարով՝ վաշինգտոնյան ստրատեգներն ընդունելի են համարում ահաբեկիչների ուղղակի օգտագործումն իրենց կեղտոտ նպատակների համար: Նման գործողությունները Վաշինգտոնին կանգնեցնում են խոշորագույն միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ նույն շարքում»,- եզրափակել է Արտաքին հետախուզության ծառայությունը։