Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում գաղտնի բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև

Թուրքիայում գաղտնի բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև
Միջազգային
14:44, 14 ноябрь 2022
Անկարայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում է Թուրքիա ժամանած՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Նշվում է, որ ավելի վաղ այդ բանակցությունների մասին չի հայտարարվել։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ աղբյուրը հրաժարվել է հայտնել բանակցությունների մանրամասները: