Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիկտորյա Նուլանդը հավանաբար մինչև նոյեմբերի վերջ կայցելի Մոսկվա. «Ъ»

Վիկտորյա Նուլանդը հավանաբար մինչև նոյեմբերի վերջ կայցելի Մոսկվա. «Ъ»
Միջազգային
12:15, 14 ноябрь 2022
Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնեցնում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի այցը Մոսկվա 2022 թվականի մինչև նոյեմբերի վերջը, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի և ԱՄՆ կառավարությունների աղբյուրներին։

«Այցը քննարկվում է։ Հնարավոր է՝ նոյեմբերին, բայց դա դեռ հստակ չէ: Առայժմ հարցը չի հասցվել կոնկրետության»,- ասել է Վաշինգտոնում պարբերականի աղբյուրը: 

ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում հաստատել են այս տեղեկությունը՝ հստակեցնելով, որ խոսքը մոտավորապես մինչև նոյեմբերի վերջի մասին է։ Կանխավ հայտնի է, որ Նուլանդը պետք է բանակցություններ վարի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, որը զբաղվում է Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերությունների հարցերով, և նրա գործընկերոջ՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ. նա հետխորհրդային տարածքում ԱԳՆ աշխատանքի պատասխանատուն է։ 

Վիկտորյա Նուլանդը, որը գարնանը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը, ՌԴ արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում» է։