Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը մեկնաբանել է Նուլանդի խոսքերը՝ ԽՍՀՄ-ն վերստեղծելու Պուտինի ծրագրերի մասին

Կրեմլը մեկնաբանել է Նուլանդի խոսքերը՝ ԽՍՀՄ-ն վերստեղծելու Պուտինի ծրագրերի մասին
Միջազգային
18:18, 08 декабрь 2021
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է ձգտել վերստեղծել ԽՍՀՄ-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով այս հայտարարությանն, ասել է, որ Խորհրդային Միության վերակառուցումն այսօր հնարավոր չէ, գրում է  ТАСС-ը։

«Տիկին Նուլանդը լավ տիրապետում է ռուսական թեմաներին և հետխորհրդային տարածքի բոլոր նրբություններին։ Ես համոզված եմ, որ տիկին Նուլանդը, ինչպես և մենք, և մյուս մասնագետները, հիանալի հասկանում են, որ Խորհրդային Միության վերականգնումն անհնար է»,-ասել է Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ տիկին Նուլանդը նաև հստակ գիտի, որ նախկին Խորհրդային Միության տարածքում վաղուց են ի հայտ եկել և հասունանում զարգացման տարբեր տեմպերով ինտեգրացիոն գործընթացներ։ Դրանք են և՛ Անկախ պետությունների համագործակցությունը, և՛ ավելի առաջադեմ՝ ինտեգրացիոն կազմակերպությունները ինչպիսին ԵԱՏՄ-ն է, և՛ նույնիսկ ավելի առաջադեմ միութենական կառույցներ, ինչպիսին Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունն է:

«Սակայն դրանցից ոչ մեկը Խորհրդային Միությունը վերստեղծելու փորձ չէ և չի կարող լինել»,-  ասել է Կրեմլի խոսնակը` հավելելով, որ նախկին ԽՍՀՄ տարածքում վաղուց են ձևավորվել, ամրապնդվել և հաջողությամբ զարգանում անկախ ինքնիշխան պետություններ, որոնք միմյանց հետ համագործակցում են՝ փոխադարձ հարգանքի, վստահության և միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքով։

Սյուզի Սիրականյան