Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը Պուտինի որոշումն անվանել է «անպատասխանատու»

Բլինքենը Պուտինի որոշումն անվանել է «անպատասխանատու»
Միջազգային
18:34, 21 февраль 2023
Վաշինգտոնը «ուշադիր հետևելու է, թե ինչ է անում Ռուսաստանն իրականում», և պատրաստ է ապահովել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությունը։ Այս մասին Աթենքում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է The New York Times-ը։
Նրա խոսքով՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին  մասնակցությունը դադարեցնելու մասին Պուտինի հայտարարությունը «առաջացնում է խորը ափսոսանք»։

Բլինքենն այդ որոշումը անվանել է «անպատասխանատու»։ 

Միաժամանակ նա նշել է, որ «ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ ցանկացած պահի խոսել ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում կամ մեր հարաբերություններում»։