Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Wizz Air-ը Մոլդովայի և Ռուսաստանի միջև լարվածության աճի ֆոնին կդադարեցնի թռիչքները դեպի Քիշնև

Wizz Air-ը Մոլդովայի և Ռուսաստանի միջև լարվածության աճի ֆոնին կդադարեցնի թռիչքները դեպի Քիշնև
Միջազգային
11:40, 02 март 2023
Հունգարական Wizz Air ավիաընկերությունը մարտի 14-ից կդադարեցնի թռիչքները դեպի Մոլդովայի մայրաքաղաք՝ երկրի օդային տարածքի անվտանգության հետ կապված մտավախությունների պատճառով։

Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ափսոսանք է հայտնել և որոշումն անվանել անակնկալ:

Wizz Air-ը հայտնել է, որ կավելացնի թռիչքները Ռումինիայի Յասի քաղաքից՝ որպես փոխհատուցում դեպի Քիշնև դադարեցված թռիչքների:

Ռուսաստանի և Մոլդովայի միջև լարվածությունը վերջին ամիսներին աճել է ռուսական հրթիռների պատճառով, որոնք ուղղված էին Ուկրաինայի դեմ, բայց թռչում էին Մոլդովայի օդային տարածքով: