Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հնարավոր է համարել մինչեւ հուլիս

Բլինքենը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հնարավոր է համարել մինչեւ հուլիս
Միջազգային
12:30, 07 апрель 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Euronews հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ Շվեդիան շուտով կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ 

«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է Բլինքենը։

Նա հնարավոր է համարել, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչեւ հուլիսյան գագաթաժողով, որը տեղի է ունենալու Վիլնյուսում։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ կդառնա՝ չնայած Թուրքիայի եւ Հունգարիայի դիմակայությանը։