Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայքարելով ահաբեկչության դեմ՝ Անկարան իրականում պայքարում է ԱՄՆ-ի դեմ. Թուրքիայի ՆԳ նախարար

Պայքարելով ահաբեկչության դեմ՝ Անկարան իրականում պայքարում է ԱՄՆ-ի դեմ. Թուրքիայի ՆԳ նախարար
Միջազգային
11:47, 26 апрель 2023
Ահաբեկչության դեմ իր պայքարում Թուրքիան իրականում դիմակայում է ԱՄՆ-ին, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։

«Մենք չենք պայքարում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ (ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկված): Մենք պայքարում ենք ԱՄՆ-ի դեմ... Նահանգները ցանկանում է ահաբեկչական պետություն ստեղծել»,- ասել է Սոյլուն, որի խոսքերը մեջբերում է թուրքական Ulusal Kanal-ը:

Սուլեյման Սոյլուն ավելի վաղ հանդես է եկել մի քանի հայտարարություններով, որոնցում կտրուկ քննադատել է ԱՄՆ-ին։