Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ն ցեղասպանություն է անվանել ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխությունը Ռուսաստան

ԵԽԽՎ-ն ցեղասպանություն է անվանել ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխությունը Ռուսաստան
Միջազգային
11:37, 28 апрель 2023
Ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք բռնի տեղափոխելու պրակտիկան համապատասխանում է ցեղասպանության միջազգային սահմանմանը։ Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 27-ին ընդունած բանաձևում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, կան ապացույցներ, որ արտաքսված երեխաները բախվում են «ռուսաֆիկացման» գործընթացին՝ մասնավորապես, նրանց վերաուսուցանում են ռուսերեն կամ արգելում են խոսել ուկրաիներեն։

ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ ուկրաինացի երեխաներին դուրս բերելը ակնհայտորեն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության մաս։ Այդ տեղափոխությունների նպատակն է, կարծում են փաստաթղթի հեղինակները, «ոչնչացնել նրանց ուկրաինական նույնականացման բոլոր կապերն ու առանձնահատկություները»։

Բանաձևը ողջունում է նաև Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալության օրդեր տալու մասին։