Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը բանակցություններում. Բայդենի խորհրդական

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը բանակցություններում. Բայդենի խորհրդական
Միջազգային
11:17, 04 май 2023
Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից ձեռք բերված առաջընթացը բանակցություններում, ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 3-ին Վաշինգտոնում բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված առաջընթացը բանակցություններում և կոչ ենք անում շարունակել երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և ամբողջությամբ տարածաշրջանի հնարավորությունները բացելու բանալին»,- գրել է Սալիվանը Թվիթերում: