Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Ուկրաինային փոխանցել С-400 ՀՕՊ համալիրներ. Չավուշօղլու

Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Ուկրաինային փոխանցել С-400 ՀՕՊ համալիրներ. Չավուշօղլու
Միջազգային
12:11, 08 май 2023
Անկարան հրաժարվել է Միացյալ Նահանգների խնդրանքով Ուկրաինային փոխանցել Ռուսաստանից գնված հակաօդային պաշտպանության С-400 համալիրները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան համարել է, որ С-400-ի հետ կապված առաջարկը հակասում է ազգային ինքնիշխանությանը։ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնի առաջարկներից մեկն էլ այն էր, որ համալիրների կառավարումը փոխանցվի ԱՄՆ-ին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան ռուսական համալիրների մատակարարման մասին պայմանագիրը կնքել է 2017 թվականին, գործարքը գնահատվել է 2,5 միլիարդ դոլար։ 2019 թվականին Անկարան ստացել է С-400-ների առաջին խմբաքանակը։ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է արտահայտվել գործարքին, Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ և նրան բացառել նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից։