Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուն հայտնել է ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին

Չավուշօղլուն հայտնել է ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին
Քաղաքականություն
22:46, 04 ноябрь 2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք  հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ. գրում է ermenihaber-ը:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են «կառուցողական երկխոսությունը»:

Որպես տարաձայնություններից մեկի օրինակ, նա մատնանշել է Ղրիմի հարցը, որի կցումը Ռուսաստանին՝ Թուրքիան համարում է «անեքսիա»:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել  թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքերով, Թուրքիան ու ԱՄՆ-ն համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի S-400-ների գործարքի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներով: