Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա՝ երկու երկրների միջև «ռազմական կապերն ամրապնդելու» նպատակով

Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա՝ երկու երկրների միջև «ռազմական կապերն ամրապնդելու» նպատակով
Միջազգային
12:37, 26 июль 2023
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցով ժամանել է Հյուսիսային Կորեա՝ երկու երկրների միջև «ռազմական կապերն ամրապնդելու» նպատակով, ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքում։ Նշվում է, որ Փխենյանի օդանավակայանում Շոյգուին դիմավորել են Հյուսիսային Կորեայի բանակի գեներալ Կան Սուն Նամը և պատվո պահակախումբը։ 

Ըստ ՌԴ նախարարության հաղորդագրության՝ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի միջոցառումներին՝ նվիրված «1950-1953 թվականների Հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակին» (խոսքը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև պատերազմի մասին է):