Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միջուկային զենքի կիրառումը հարձակում կլինի հենց ՆԱՏՕ-ի վրա». ԱՄՆ-ը ռուսներին խորհուրդ է տալիս «սթափվել և գիտակցել»

«Միջուկային զենքի կիրառումը հարձակում կլինի հենց ՆԱՏՕ-ի վրա». ԱՄՆ-ը ռուսներին խորհուրդ է տալիս «սթափվել և գիտակցել»
Միջազգային
13:36, 01 август 2023
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեհեմը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որում նա միջուկային զենքի կիրառմամբ էր սպառնում Ուկրաինայի կողմից հաջող հակահարձակման դեպքում: Գրեհեմն այս մասին գրել է Թվիթերում։

Գրեհեմի խոսքով՝ ժամանակն է, որ ռուսները «սթափվեն, գիտակցեն», որ իրենց ներխուժումն Ուկրաինա չի գործում։ Նա կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը դուրս բերել զորքերը և «փրկել բազմաթիվ ռուս երիտասարդների անիմաստ մահից»։ 

«Իմ ռուս ընկերներին, ովքեր խոսում են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին. դուք պետք է հասկանաք, որ դա հարձակում կլինի հենց ՆԱՏՕ-ի վրա՝ հաշվի առնելով Ուկրաինայի մոտ լինելը դաշինքի անդամ երկրների տարածքին»,- ասել է Գրեհեմը։ 

Ավելի վաղ Սպիտակ տունը Մեդվեդևի հռետորաբանությունն անվանել էր «անխոհեմ և անպատասխանատու»՝ ընդգծելով, որ մինչ այժմ Վաշինգտոնը չի տեսել Ռուսաստանի կողմից միջուկային հարված նախապատրաստելու ոչ մի նշան։