Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը կհամարվի հարձակում ՆԱՏՕ-ի վրա. ԱՄՆ Սենատի նախագիծ

Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը կհամարվի հարձակում ՆԱՏՕ-ի վրա. ԱՄՆ Սենատի նախագիծ
Միջազգային
13:49, 23 июнь 2023
Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի ցանկացած կիրառում (Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից) կամ միջուկային օբյեկտի ուղղությամբ ճառագայթման արտանետմամբ հարված անխուսափելիորեն կստեղծի ուղղակի սպառնալիք ՆԱՏՕ-ի անդամ հարևան երկրների համար: Իսկ դա նշանակում է, որ նման գործողությունները պետք է որակել որպես հարձակում հենց իր՝ Դաշինքի վրա։ 

Բանաձևի համապատասխան նախագիծը երեկ Վաշինգտոնում ներկայացրել են երկու խոշոր կուսակցություններից բարձրաստիճան սենատորները՝ հանրապետական Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենտալը, հաղորդում են լրատվական գործակալությունները։ 

«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքն իրական է: Եվ այդ սպառնալիքը զսպելու լավագույն միջոցը Պուտինյան Ռուսաստանին հստակ հասկացնելն է, թե նրա համար ինչ հետևանքներ կունենա դրա կիրառումը»,- հայտարարել է Լինդսի Գրեհեմը: