Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Washington Post-ը խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևին

Washington Post-ը խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևին
Միջազգային
13:55, 07 август 2023
Ամերիկյան The Washington Post ազդեցիկ պարբերականը օգոստոսի 6-ի խմբագրականում խիստ քննադատության է ենթարկել պաշտոնական Բաքվին տնտեսագետ Գուբուդ Իբադօղլուին հետապնդելու համար։

«Իբադօղլուն ճիշտ է հարցնում, թե ինչու նավթային հարստությունը երկիրը չի հանգեցրել բարգավաճման կամ ժողովրդավարության, և որպես պատճառ մատնանշում է կոռուպցիան և կլեպտոկրատիան նախագահ Իլհամ Ալիևի օրոք: Այժմ պարոն Ալիևը պատասխան հարված է հասցնում»,- ասվում է հոդվածում։ 

Իբադօղլուն տառապում է շաքարային դիաբետով և հիպերտոնիայով։ Նրա ընտանիքն ասում է, որ նրան թույլ չեն տվել դեղորայք ստանալ, և նրանք վախենում են նրա առողջության համար:

 «Ճգնաժամի շուրջ Ադրբեջանի հետ ցանկացած շփում պետք է ընդգրկի նաև Իբադօղլուին անհապաղ ազատ արձակելու կոչ»,- նշվում է հոդվածում: