Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում շարունակվում են ռեպրեսիաները ընդդիմադիրների նկատմամբ. նախօրեին Բաքվում ձերբակալվել է տնտեսագիտության պրոֆեսոր, ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուն

Ադրբեջանում շարունակվում են ռեպրեսիաները ընդդիմադիրների նկատմամբ. նախօրեին Բաքվում ձերբակալվել է տնտեսագիտության պրոֆեսոր, ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուն
Տարածաշրջան
14:53, 24 июль 2023
Ադրբեջանում շարունակվում են ռեպրեսիաները ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Երեկ երեկոյան իր տնից ձերբակալվել է տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն։ Նա վերջին տարիներին բնակվում էր Լոնդոնում և աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով ու ելույթներով։ Իբադօղլուն վերջերս էր վերադարձել Ադրբեջան։ Նախօրեին ցերեկը նա ֆեյսբուքյան իր էջով անոնսել էր, որ երեկոյան ուղիղ եթեր է դուրս գալու։

Ընդդիմադիր գործիչն արդեն հասցրել է մեղադրել Իլհամ Ալիևին՝ նշելով, որ իր ձերբակալությունը հրահանգվել է անձամբ Ալիևի կողմից։