Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը

Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը
Քաղաքականություն
14:44, 05 ноябрь 2021
ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ-ում մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին լուրերը

Լրագրողների հարցերին, թե արդյոք դու՞րս է գալիս խմբակցությունից, նա չի պատասխանել՝ նշելով, որ շտապում է ու հավելելով. «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Ասում եմ՝ երկուշաբթի կխոսենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը ընդդիմադիր պատգամավոր է, նշել է. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր եմ լինելու»:

Հարցին՝ անգամ խմբակցությունից դուրս գալուց հետո՞ էլ, նա դրական պատասխան է տվել: