Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգվածային հրթիռակոծություն Ուկրաինայի ամբողջ տարածքում. Լվովում բնակելի շենքեր են վնասվել, մարդկանց տարհանել են

Զանգվածային հրթիռակոծություն Ուկրաինայի ամբողջ տարածքում. Լվովում բնակելի շենքեր են վնասվել, մարդկանց տարհանել են
Միջազգային
11:09, 15 август 2023
Օգոստոսի լույս 15-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում։ Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել են օդային և ծովային տեղակայման հրթիռներ։ Ընդհանուր առմամբ, ըստ ուկրաինացի զինվորականների, արձակվել է տարբեր տեսակի 28 թևավոր հրթիռ, որոնցից 16-ը խփվել է։

Օդային տագնապ է հայտարարվել ամբողջ Ուկրաինայում։ Դնեպրում և Լուցկում, հայտնել են տեղական իշխանությունները, վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ։ Լուցկում երեք մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնել է Վոլինի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Պոգուլյայկոն։ Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Սերգեկ Լիսակը գրել է երկու մարդու մասին, ովքեր վիրավորվել են հրթիռային հարվածի հետևանքով։ Բացի արդյունաբերական ձեռնարկությունից, նրա խոսքով, վնասվել է նաև սպորտային օբյեկտ։

Լվովում հրթիռների բեկորներն ընկել են Պատոն և Կախովսկա փողոցների բազմաբնակարան բնակելի շենքերի վրա, հայտնել է Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։

«Կան ավերածություններ: Մարդկանց տարհանել են։ Կան տուժածներ»,- գրել է նա։