Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմում Starlink-ը միացնելու Ուկրաինայի խնդրանքը մերժվել է՝ թույլ չտալու համար դրոններով հարձակվել ՌԴ նավատորմի վրա. Մասկ

Ղրիմում Starlink-ը միացնելու Ուկրաինայի խնդրանքը մերժվել է՝ թույլ չտալու համար դրոններով հարձակվել ՌԴ նավատորմի վրա. Մասկ
Միջազգային
12:26, 08 сентябрь 2023
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը պատասխանել է CNN-ի հրապարակմանը, որում ասվում էր, որ 2022 թվականին ինքը գաղտնի հանձնարարել է իր աշխատակիցներին անջատել Starlink արբանյակները բռնակցված Ղրիմի ափերի մոտ՝ վիժեցնելու համար Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ռուսական ռազմածովային նավատորմի վրա:

 X սոցիալական ցանցում (նախկին՝ Twitter, որը պատկանում է Մասկին) հրապարակված գրառման մեջ գործարարը հայտարարել է, որ ինքը չի հանձնարարել անջատել Starlink-ը, քանի որ, նրա խոսքով, Ղրիմում այդ համակարգը առանց այն էլ չի գործում։ Մասկի խոսքով՝ ինքը մերժել է Starlink-ը միացնելու ուկրաինացի զինվորականների խնդրանքը, ինչը կապահովեր դրոնների թռիչքները դեպի Սևաստոպոլ՝ ռուսական նավատորմի վրա հարձակվելու համար։  

 Մասկը իր մերժումը բացատրել է նրանով, որ այդ դեպքում իր SpaceX ընկերությունը «ուղղակիորեն ներգրավված կլիներ պատերազմի և հակամարտության էսկալացիայի մեջ»: