Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Bloomberg․ «Թուրքիան մերժել է Իլոն Մասկի առաջարկը»

Bloomberg․ «Թուրքիան մերժել է Իլոն Մասկի առաջարկը»
Քաղաքականություն
18:04, 06 февраль 2023
Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ը գրում է, որ «TESLA»-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած կապի և հաղորդակցության խափանումները կարգավորելու համար առաջարկել է «Starlink»-ի արբանյակները։

Ըստ «Bloomberg»-ի՝ թուրքական կողմը, սակայն, մերժել է։

Համացանցի թուրք օգտատերից մեկը Twitter-ում գրառում է արել՝ հարցնելով, թե արդյոք չի կարող Մասկն օգնել Թուրքիային, որին ի պատասխան Մասկը գրել է, թե «Starlink»-ը չի հաստատվել Թուրքիայի կառավարության կողմից, երբ կառավարությունը հաստատի, «Space X»-ն անմիջապես արբանյակներ կարող է ուղարկել։

Աղբյուր`ermenihaber.am