Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից և կառուցենք նոր մոդելի բանակ. ՀՀ Զինված ուժերը պետք է լինեն այն մակարդակի, որ մենք մեզնից վտանգ ներկայացնենք․ քաղաքագետ

«Սա ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների համատեքստում գործող սադրանք է Հայաստանի դեմ»,- նշում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։  

Նրա խոսքով՝ Արցախի նկատմամբ ագրեսիան սանձազերծվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից, որպեսզի  ՀՀ-ին շանտաժի ենթարկեն. «Արցախի հարցը ուղիղ համեմատական է ՀՀ-ին, իսկ հարցի հայանպաստ լուծում առաջարկում է Արևմուտքը»։ 

Սիմոնյանի կարծիքով՝  Արևմուտքը Հայաստանին ՀԱՊԿ անդամ երկիր է դիտարկում պատանդի կարգավիճակով, և արդեն ժամանակն է, որ մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից և կառուցենք նոր մոդելի բանակ. «ՀՀ Զինված ուժերը պետք է լինեն այն մակարդակի, որ մենք մեզնից վտանգավորություն ներկայացնենք, մեր դիվանագիտական գործընթացին զուգահեռ պետք է նոր մոդելի բանակ կառուցենք»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան