Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի դատերին մասնակից կանայք, զոհվածների որոշ ծնողներ անհավասարակշիռ վարքով հայտնի Ռուբիկ Հակոբյանն ու Ասպրամ Կրպեյանը առավոտից դիրքավորվել էին Եռաբլուրում և վիրավորում, հարվածում ու սադրում էին ԵԿՄ-ականներին ու ՔՊ պատգամավորներին

Քոչարյանի դատերին մասնակից կանայք, զոհվածների որոշ ծնողներ անհավասարակշիռ վարքով հայտնի Ռուբիկ Հակոբյանն ու Ասպրամ Կրպեյանը առավոտից դիրքավորվել էին Եռաբլուրում և վիրավորում, հարվածում ու սադրում էին ԵԿՄ-ականներին ու ՔՊ պատգամավորներին
Հասարակություն
13:56, 21 сентябрь 2023
Այսօր մինչ Եվլախում Արցախի դաշնակցական նախագահի ներկայացուցիչները հանդիպում են Բաքվի ներկայացուցիչների հետ՝ բանակցելու ռուսական «Լավրովյան-2-» ինտեգրման պլանի շուրջ, որի առթիվ ադրբեջանական թեզեր պարունակող հայտարարությունը նույնիսկ չեն համաձայնեցրել ՀՀ ղեկավարության հետ, պրոդաշնակցական որոշ գործիչներ՝ «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Հակոբյանը ու «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Քոչարյանին դատարանների առաջ աջակցող կանայք ու զոհվածների հարազատներ առավոտից դիրքավորվել էին «Եռաբլուրում»՝ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու, հայհոյելու ու հերթական անգամ սկանդալ սարքելու համար։ Նրանք հասան իրենց առջև դրված խնդրին. հակաիշխանական հայացքներով, ակնհայտորեն ուղղորդված գազազած  մի խմբակ  սեռական բնույթի հայհոյանքներ տեղացին, վիրավորեցին, քաշքշեցին ու բռնություն են գործադրեցին՝  հարվածեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին։ Ասլանյանը, հիշեցնենք, Արցախյան 3 պատերազմների մասնակից է, պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» (1997թ.,ՊՆ) և «2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից» (2019թ., Արծիվ մահապարտների միություն) կրծքանշաններով, «Վազգեն Սարգսյան» (2007թ., Արծիվ մահապարտների միություն)  և «Ասպետաց Մեծն Տիգրան» (2016թ.) շքանշաններով, «Մայրական երախտագիտություն» (2007թ., ԱՀ), «Գարեգին Նժդեհ» (2010թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2016թ., ՀՀ), «Դրաստամատ Կանայան» (2013թ., ՊՆ), «Զինվոր հայրենյաց» (2013թ., «Զինվոր» ՀԿ), «Փառապանծ մարտիկ» (2021թ. «Հայրենասիրական միություն» ՀԿ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ),  «ՀՀ զինված ուժեր. 30 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  2-րդ աստիճանի (2022թ.) մեդալներով։

ՔՊ-ական պատգամավորները Եռաբլուր էին այցելել ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակվածներին։ «Արցախը դո՞ւ ես հանձնել թուրքին»,- բղավում էր հարվածողներից մեկն ու սեռական բնույթի հայհոյանքներ տեղում իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Մեզ հասած տեղեկություններով՝ հարվածողը անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանի կողմից ղեկավարվող քաղակտիվիստների խմբից է, հայտնի է որպես «Դվինի Արտակ»-ի մարդ։  

Հարձակման թիրախում է հայտնվել նաև մեկ այլ ազատամարտիկ՝ ԵԿՄ անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ռոմիկ Մխիթարյանը, որի վրա հարձակվող կնոջը կարելի էր տեսնել Ռոբերտ Քոչարյանի դատերի ժամանակ՝ նրա աջակիցների շարքում։  

Ամուսնու նկարով պաստառով Եռաբլուրում էր նաև թմրամիջոցների շրջանառության համար կալանավորված Գարիկ Գալեյանի կինը, որի փաստաբանը, ի դեպ, չի հերքել, որ Գալեյանը թմրանյութ է օգտագործում։

Հիշեցնենք, որ Քոչարյանի ու նրա սատելիտների կողմից ուղղորդվող այս խմբակը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում բռնարարքներով։ 2021-ի ապրիլին էլ ՊՆ առաջ տեղի ունեցած բողոքի գործողությունների մասնակիցների թվում դարձյալ «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակից համարվող Արտակ Թովմասյանի՝ «Դվինի» Արտակի մարդիկ էին։ Հենց նրանք էին ակտիվ կերպով հրմշտում ոստիկաններին ու բարձրանալով ՊՆ դարպասի վրա՝ պոկում այն։ 

Անցյալ տարի Եռաբլուրում նույնպես զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ ուղղորդված ակցիա տեղի ունեցավ,  որի գլխավոր հրահանգիչը՝ ոստիկանների վրա հարձակվելու հրաման տվողը, դատելով հրապարակված կադրերից, «Հայաստան» խմբակցության որոշ կին պատգամավորներ էին՝ Ասպրամ Կրպեյանի գլխավորությամբ։