Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետբյուջեն ձեւավորվում է մեր հարկերից եւ մենք իրավունք ունենք տեսնելու, թե որքանով արդարացի եւ հիմնավորված են պաշտոնական գնումները․ Շուշան Դոյդոյան․ Տեսանյութ

Պետբյուջեն ձեւավորվում է մեր հարկերից եւ մենք իրավունք ունենք տեսնելու, թե որքանով արդարացի եւ հիմնավորված են պաշտոնական գնումները․ Շուշան Դոյդոյան․ Տեսանյութ
Հասարակություն
13:20, 13 июль 2021
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն առաջարկում է արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ:

Նախարարությունը հիմք է ընդունել ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները:

Թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում «Ինֆորմացիայի ազատության»  կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը խոսելով նախագծի մշակման մասին, ասաց․ «Այս նախագծերի մշակման ամբողջ գործընթացը իրականացվել է գաղտնի քաղաքացիական հասարակությունից եւ ողջ հասարակությունից թաքուն․ մինչդեռ ողջ թեման վերաբերվում է տեղեկատվության ազատությանը, հրապարակայնությանը եւ հաշվետվողականությանը, այսինքն՝ արդեն իսկ ընտրված ձեւը անընդունելի է բոլորիս համար։ Հստակ պայմանավորվածություն է եղել Կառավարության հետ, որ մամուլին տեղեկատվության եւ խոսքի ազատությանը վերաբերվող բոլոր նախաձեռնությունները պետք է մշակվեն քաղաքացիական հասարակության սերտ մասնակցությամբ եւ ներգրավմամբ»։

Դոյդոյանը հիշեցրեց, որ Կառավարությունը մշտապես հայտարարում է, որ իր գործունեության առանցքային արժեքներից է թափանցիկությունը եւ հաշվետվողաականությունը։ «Մինչդեռ այս գործընթացը ցույց է տալիս, որ փաստացի Կառավարությունը ուզում է հետընթաց  գրանցել արդեն իսկ ձեռք բերված տեղեկատվության մատչելիության եւ ազատության ոլորտում։ Կառավարությունը հայտարարում է, որպես առաջնահերթ ոլորտ կոռուպցիայի դեմ պայքարը, մինչդեռ հանրային գնումները եւ պաշտոնական գործուղումները այն երկու կարևորագույն ոլորտներն են, որոնցում մշտապես տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր, ապօրինություններ, չարաշահումներ, որոնց մասին պարբերաբար ահազանգում է քաղաքացիական հասարակությունը։ Պետական բյուջեն ձեւավորվում է մեր հարկերից եւ մենք իրավունք ունենք տեսնելու, թե որքանով արդարացի եւ հիմնավորված են իրականացվում պաշտոնական գնումները»։