Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն հերքում է Թուրքիայի զինված ուժերի հատուկ խմբի մուտքի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունը

ԱԱԾ-ն հերքում է Թուրքիայի զինված ուժերի հատուկ խմբի մուտքի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունը
Հայաստան
22:43, 28 февраль 2021
Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից: