Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Հասարակություն
18:11, 20 октябрь 2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի (պանիր, կարագ) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը.

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չի  իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ.

- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը կահավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով.

- բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: