Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարող հրաժարվել ռուսական ռազմաբազայից. «Իզվեստիա»

Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարող հրաժարվել ռուսական ռազմաբազայից. «Իզվեստիա»
Հասարակություն
14:25, 27 октябрь 2023
Հայաստանը չի կարող միակողմանիորեն հրաժարվել ռուսական ռազմաբազայից մինչև 2044 թվականը: Գյումրիի թիվ 102 բազայի վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը որոշվել է թիվ 5 արձանագրությամբ, այդ դրույթների վերանայման կարգը հանդիսանում է բուն համաձայնագրի մաս, և բոլոր որոշումներն ընդունվում են փոխադարձ համաձայնությամբ, պարզաբանել է ռուսական «Իզվեստիա»-ն։ 

Այս տեղեկությունը հաստատել են Պետդումայում։

 Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի տեսնում առավելություններ իր տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությունից։ Միաժամանակ բազայի հնարավոր դուրսբերման մասին հարցին Փաշինյանը պատասխանել է, որ ներկայումս նման հարց չի քննարկվում։