Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա»․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

«Չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա»․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Հասարակություն
11:59, 01 ноябрь 2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգը:

«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», – լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Լրագրողի հարցին` կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքեց. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:

Հիշեցնենք՝ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։