Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Snoop Dogg-ի համերգը հետաձգվել է

Snoop Dogg-ի համերգը հետաձգվել է
Մշակույթ
09:04, 21 сентябрь 2023
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը․ այս մասին հաղորդագրություն է տարածել համերգի կազմակերպիչ Doping Space հայաստանյան ընկերությունը։

«Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ և իրականացրած ոճրագործությունները:

Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով»,- ասված է հաղորդագրությունում։