Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները թիրախավորել են Սնուփ Դոգի էջը

Ադրբեջանցիները թիրախավորել են Սնուփ Դոգի էջը
Հասարակություն
15:08, 05 сентябрь 2023
Համաշխարհային ճանաչում ունեցող ասղերից մեկը՝ ռեփեր Սնուփ Դոգը, ում մենահամերգը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ինչպես հայտնի է, «Ինստագրամ»-ի իր միկրոբլոգում հայ երկրպագուներին ոգևորող գրառման մեջ հիշատակել էր ԼՂ-ի մասին:

Այս գրառումից անմիջապես հետո, ինչպես և կանխատեսվում էր, շուրջ 80 միլիոն հետևորդ ունեցող աստղի էջը թիրախավորվել և զանգվածային հարձակումների է ենթարկվել ադրբեջանական օգտահաշիվների կողմից։

Ենթադրելի է, որ ադրբեջանցիներին հատկապես բարկացրել է այն, որ համաշխարհային աստղի համերգը մեկնարկելու է արցախցի ռեփեր Լյոկայի կատարումով։