Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սնուփ Դոգի համերգին, որպես հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը

Սնուփ Դոգի համերգին, որպես հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը
Մշակույթ
12:26, 19 сентябрь 2023
Սեպտեմբերի 23-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա համաշխարհային աստղ,  հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի համերգը։ Ինչպես հենց ինքը՝ երգիչն է խոստացել, Երևանի «Հրազդան» մարզադաշտում կազմակերպվելիք աննախադեպ ու բացառիկ համերգը լի է լինելու անակնկալներով: Օրերս այդ անակնկալներից մեկն արդեն իսկ հայտարարվեց. որպես համերգի հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը:

Xzibit-ը` Էլվին Նաթանիել Ջոիները, հայտնի ամերիկացի ռեփեր, դերասան և հեռուստահաղորդավար է, որը հայտնի է հիփ-հոփ երաժշտության ասպարեզում իր ունեցած մեծ ներդրումով, ինչպես նաև Pimp My Ride ժամանցայի ծրագրով: Xzibit հայտնի է իր յուրահատուկ արևմտյան ափի ռեփ ոճով և հզոր լիրիկական մատուցմամբ: Նրա ներդրումը ժանրում շարունակում է ոգեշնչել սկսնակ արվեստագետների: