Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի երկու զինվորներին ՀՀ համապատասխան ծառայությունները ուղեկցում են Հայաստան-Ադրբեջան սահման՝ փոխանակման նպատակով

Ադրբեջանցի երկու զինվորներին ՀՀ համապատասխան ծառայությունները ուղեկցում են Հայաստան-Ադրբեջան սահման՝ փոխանակման նպատակով
Հասարակություն
14:58, 13 декабрь 2023
Ավելի վաղ հայտնել էինք,  որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։

Medianews-ի տեղեկություններով ադրբեջանցի երկու զինվորներին ՀՀ համապատասխան ծառայությունները ուղեկցում են Հայաստան-Ադրբեջան սահման՝ փոխանակման նպատակով։

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ ռազմագերիների, հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի։