Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում»․ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Արարքցյանի մահվան կապակցությամբ

«Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում»․ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Արարքցյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
16:24, 13 декабрь 2023
Կյանքից հեռացել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խորին ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին՝ նշելով. «Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում: Հանգչե՛ք խաղաղությամբ, պարոն Արարքցյան»:

Ի հիշատակ Բաբկեն Արարքցյանի՝ դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ից Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: