Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե պարզվի, որ ԼՂ քաղաքացին 100 մլն դրամի հող է գրավ դրել, բայց 1 մլրդ-ի վարկ է վերցրել, այդ 900 մլն դրամը վերցնելու ենք. Գևորգ Պապոյան

Եթե պարզվի, որ ԼՂ քաղաքացին 100 մլն դրամի հող է գրավ դրել, բայց 1 մլրդ-ի վարկ է վերցրել, այդ 900 մլն դրամը վերցնելու ենք. Գևորգ Պապոյան
Հասարակություն
12:40, 22 декабрь 2023
«Սա հերթական մեր աջակցությունն է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ մի քանի հարյուր միլիարդի տեսքով»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա ԱԺ նիստում տեղի ունեցած քննարկմանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԼՂ կառավարությունը ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ ունի  315 մլրդ դրամի պարտավորություն, որի 70%-ը ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում:

Գևորգ Պապոյանը շատ կարևորեց հարցի արդարացի լուծումը. «Եթե մարդը հավատացել է ու ուզեցել է Ստեփանակերտում տուն գնել հիփոթեքային վարկով կամ բիզնես է ուզեցել դնել, ես կարծում եմ, որ մենք այդ քաղաքացուն և այդ քաղաքացուն վարկ տված բանկին պետք է աջակցենք: Սակայն եթե պարզվի, որ շինծու և կեղծ գործարք է կայացել, ասենք՝ 100 մլն դրամի հող են դրել, բայց 1 միլիարդի փող են վերցրել, գնալու ենք և այդ 900 մլն դրամը վերցնելու ենք, ու բնականաբար այդտեղ զիջում չի լինելու: Այստեղ մենք ժամանակի սահմանափակում չունենք՝ 1 տարի հետո կբացահայտենք, թե 10 տարի հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում