Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի լավ է պետբյուջեից այդ 50 մլրդն ուղղորդել բնակարան ստանալո՞ւ, թե՞ կրթության, առողջապահության վրա. Գևորգ Պապոյան

Ավելի լավ է պետբյուջեից այդ 50 մլրդն ուղղորդել բնակարան ստանալո՞ւ, թե՞ կրթության, առողջապահության վրա. Գևորգ Պապոյան
Քաղաքականություն
12:12, 29 сентябрь 2021
«Առաջիկա տարիներին Երևանում շինարարության մեծ բում է սպասվում. մենք ասում ենք մինչև այս տարվա վերջ ստացված շինթույլտվությունները, և ես պատկերացնում եմ, թե այդ շինթույլտվությունների ինչ հերթեր են լինելու: Պրոցեսը շատ փափուկ է տեղի ունենում, որովհետև մինչև 2025թ. այս օրենքի գործողության ժամկետը լինելու է, իսկ դրանից հետո էլ մենք պետության համար ավելի ձեռնտու նախագծեր ենք անելու»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: 

Նա նկատեց, որ այս փոփոխությունը կնպաստի, որպեսզի մարդիկ բնակարան ձեռք բերեն մարզերում, ոչ թե Երևան քաղաքում:

Գևորգ Պապոյանը նշեց նաև, որ պետբյուջեից 50 մլրդ է ուղղորդվում հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձման համար և  հարց բարձրացրեց. «Ավելի լավ է այդ 50 մլրդն ուղղորդել բնակարան ստանալո՞ւ, թե՞ կրթության, առողջապահության վրա»: 

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն առաջարկեց ըստ տարիների և ըստ գոտիականության միայն Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում աստիճանաբար դադարեցնել հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձման համակարգի գործողությունը: