Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիմակ կրելու պահանջն արդիական է․ՀՀ առողջապահության նախարարություն

Դիմակ կրելու պահանջն արդիական է․ՀՀ առողջապահության նախարարություն
Հասարակություն
17:43, 18 август 2021
Դիմակ կրելու պահանջն արդիական է։Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ,այս մասին գրում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հերթական  ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում: 
Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:  

Հիշեցնենք` 
 փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
 COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
 կրե՛ք դիմակ,
 պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
 պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
 հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։