Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Յուրաքանչյուր ընտանիքի 3-րդ և հաջորդ երեխայի համար ամսական 50 000-ական դրամ կտրամադրվի

Յուրաքանչյուր ընտանիքի 3-րդ և հաջորդ երեխայի համար ամսական 50 000-ական դրամ կտրամադրվի
Հասարակություն
19:21, 18 август 2021
«Կարևոր եմ համարում սոցիալական և ժողովրդագրության ոլորտներում մեր ստանձնած պարտավորությունների իրագործումը»,- այս մասին կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հավաստմամբ՝ ընտանիքում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխա մինչև 6 տարեկանը լրանալը ստանալու են ամսական 50 000 դրամ ֆինանսական աջակցություն:

Փաշինյանը հավելեց, որ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների համակարգում էական փոփոխություններ են կատարվել: Փաշինյանն ընդգծեց, որ առողջապահության ոլորտում ևս արմատական փոփոխություններ են սպասվում։ Անցում է լինելու առողջապահության ապահովագրական համակարգի։